ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ոչ մի միլիմետր չեն շեղվում «նիկոլական գծից»

Ոչ մի միլիմետր չեն շեղվում «նիկոլական գծից»
14.05.2025 | 16:32

Շատ անգամներ նշել եմ, որ ԱԺ քառօրյաների օրակարգը սովորաբար շատ արագ է սպառվում, և գրեթե բոլոր քառօրյաները, որպես կանոն, վերածվում են երկօրյա, լավագույն դեպքում՝ եռօրյա նիստերի։ Սակայն նախորդ շաբաթ մեկնարկած քառօրյան դարձավ բացառություն. այսօր արդեն վեցերորդ օրն է, և օրակարգը դեռ ամբողջությամբ սպառված չէ։

Թերևս շատերի մոտ հարց առաջանա՝ ինչո՞վ է պայմանավորված այսքան երկար քառօրյան։ Պատասխանը պարզ է. սա այն դեպքերից է, երբ Նիկոլին տեսարան է պետք։ Մանրամասները բացեմ։

Քառօրյայի օրակարգում ընդգրկված էին մի շարք տարեկան հաղորդումներ՝ գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) և այլ կառույցների։ Եթե փակագծերը բացենք, ապա պարզ կդառնա, որ սրանք այն հաղորդումներն են, որոնք կարելի է «ծախել» հանրության վրա՝ խոսելով ապօրինի գույքի բռնագանձման, կաշառքների բացահայտման, «կոռուպցիոն սխեմաների» մասին։ Նիկոլը փորձելու է ներկայացնել, թե իբր իր թիմը բացառիկ արդյունավետ աշխատանք է տարել։

Բնականաբար, իրականությունը այլ է։ Այդ զեկույցները ներկայացնող պաշտոնյաները նրա «գրպանի խաղալիքներն» են, որոնք ոչ մի միլիմետր չեն շեղվում «նիկոլական գծից» և իրենց խոսքում միայն պետական պրոպագանդան են առաջ մղում։

Տեղի ունեցողն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի նախընտրական տրամաբանության մեջ, որովհետև հանրությանը պետք է հերթական անգամ համոզել, որ ինքը դեռ «նախկիններին» հալածելու գործն առաջ է տանում և շարունակում է մնալ «նրանց սիրելի Նիկոլը», ով մի օր հեղափոխություն արեց՝ իբր «կոռուպցիան վերացնելու համար»։ Մարդիկ այդ պահին պարզապես չեն ֆիքսում, թե այսօրվա համակարգն ինչքանով է ինքը թաթախված կոռուպցիոն սխեմաների մեջ, կամ ինչ աստիճանի զեղծարարություններ են իրականացվում՝ թղթաբանորեն լիովին «օրինականացված» ձևով։

Այս ամենի տրամաբանությունից ելնելով էլ զեկույց ներկայացնողներին հիմնական հարցեր տալիս են նիկոլական «սազանդարները», ովքեր հատուկ «թեմաներ» են բացում՝ ապահովելով անհրաժեշտ ֆոն և մթնոլորտ։ Եվ այս ամենին գումարվում են ելույթները՝ փրփուրը բերանին խոսող պատգամավորներ, ովքեր անընդհատ վերադարձնում են «նախկինների» թեման՝ միամտաբար մոռանալով, որ իրենք արդեն յոթ տարի իշխանություն են, և այսօրվա «նախկինները» հենց իրենք են։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ